Քիմիան և սնունդը

Քիմիան և սննունդը

 

Գաղտնիք չէ, որ կան ուտեստներ և ըմպելիքներ, որոնք վնասակար են մեր օրգանիզմին և պարունակում են վնասակար քիմիական նյութեր: Դրանցից կարող ենք նշել օրինակ՝ գազավորված ըմպելքիները: Նկարագրենք, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ՝ գազավորված ըմպելիք օգտագործելուց հետո:
Օգտագործելուց 10 րոպե հետո.
Շաքարը, որը պարունակում է գազավորված ըմպելիքի մեկ բաժակում, կարոց է օրգանիզմում իսկական պատերազմի պատճառ դառնալ:
20 րոպե հետո.
Արյան մեջ տեղի է ունենում ինսուլինի կտրուկ բարձրացում։
40 րոպե հետո
Կոֆեինը ամբողջությամբ ներծծվում է արյան մեջ։ Աչքերի բիբերը լայնանում են։ Բարձրանում է արյան ճնշումը, մեծանում է արյան հոսքը։
45 րոպե հետո
Օրգանիզմում բարձրանում է դոֆամինի մակարդակը, որը խթանում է ուղեղի հաճույքի համար պատասխանատու կենտրոնը։ Առաջ է գալիս ռեակցիա, որը նման է հերոինի առաջացրած ռեակցիային։
1 ժամ հետո
Օրթոֆոսֆորական թթուն աղեստամոքսային համակարգում արգելափակում է կալցիումը, մագնեզիումը և ցինկը։ Իսկ դա ծանրաբեռնում է նյութափոխանակությունը։ Կալցիումի ավելցուկը դուրս է գալիս մեզի հետ։
1 ժամ և ավելի հետո
«Բեմ է բարձրանում» ըմպելիքի միզամուղ էֆեկտը։ Օրգանիզմից դուրս են մղվում կալցիումը, ցինկը և մագնեզիումը, որոնք համարվում են ոսկորային հյուսվածքի բաղադրիչ։ Այդ ընթացքում մարդը դառնում է դյուրագրգիռ։ Դուրս է մղվում նաև օրգանիզմում առկա բավական մեծ քանակությամբ ջուր։